Մարտի 24-ին ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ազատ հայրենիք- ՔՄԴ», «Միասնական հայրենիք» խմբակցությունները հանդիպել են ԱՀ ՄԻՊ թեկնածու Գեղամ Ստեփանյանի հետ:
Խոսելով ՄԻՊ պաշտոնում ընտրվելու դեպքում իր անելիքների մասին՝ Գեղամ Ստեփանյանը առանձնացրել է աշխատանքի հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել հետպատերազմյան իրողություններում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործառույթներին, մասնավորապես՝ ռազմական հանցագործությունների վերհանման ուղղությամբ փաստահավաք գործունեությանը:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ՄԻՊ թեկնածուն անդրադարձել է գրասենյակի աշխատանքների բարելավման, ՀՀ ՄԻՊ և ՄԻԵԴ հետ համագործակցության և համատեղ ծրագրերին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին