Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջին մասնագիտական ծրագրով սովորողներին 19 տարեկանը լրանալուց հետո հնարավորություն կտրվի ավարտին հասցնելու ուսումը

Մարտ 24,2021 19:22

«Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ տրամադրել տարկետում՝ մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը:

Մարտի 24-ի ԱԺ նիստում հիմնական զեկուցող Աննա Կոստանյանի ներկայացմամբ՝ բացի հանրակրթական եւ նախնական (արհեստագործական) ծրագրով սովորողներից՝ միջին մասնագիտական ծրագրով սովորող քաղաքացիներին եւս 19 տարեկանը լրանալուց հետո հնարավորություն կտրվի շարունակելու եւ ավարտին հասցնելու ուսումը:

Հարակից զեկուցող Քրիստինե Պողոսյանը կարեւորեց բանակում կրթական ցենզի բարձրացման հանգամանքը եւ տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ ստանալով դրական եզրակացութուն:

Պատգամավոր Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ՝ առավել  նպատակահարմար է, որ  նախնական ուսումնական հաստատությունների ավարտական կուրսում սովորողներին հնարավորություն տալ ավարտելու կիսատ թողած ուսումը եւ նոր միայն զորակոչել:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաեւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031