«Պարոն նախարար, բանակում համատարած քաոս է։ Առաջնագիծը պատշաճ կահավորված չէ, զինվորների պայմանները պատշաճ չեն, զինվորները մարտական դիրքերից «լայվ» են մտնում, կորում են ձնաբքին։ Այս քաոսը որքա՞ն է տեւելու։ Դուք ինչո՞վ եք զբաղված, որ բանակում այս վիճակն է»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին նման հարցադրումներ հղեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։ Հատկանշական է, որ Վաղարշակ Հարությունյանն ամբիոնին չմոտեցավ։ Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Գորգիսյանին խնդրեց հարցը գրավոր հասցեագրել կառավարությանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ