Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ծանր բեռ է այլոց ստերի համար պատասխան տալը»․ Սամսոնյանի արձագանքը, երբ Փաշինյանի փոխարեն ամբիոնին մոտեցավ Ավինյանը

Մարտ 24,2021 18:55

«Փաստորեն, ձեր հայտարարություններում մենք ստիպված ենք հակասություններ փնտրել, եւ դրա մեղավորը դուք եք, որովհետեւ այս ընթացքում սուտը ստի վրա դնելով, սուտը ստով հերքելով՝ այլեւս հնարավոր չէ հասկանալ, թե որն է ճիշտը եւ սխալը։ Ե՞րբ է իշխանությունը դադարելու ստել, մանիպուլացնել եւ ստեղծել իրավիճակ, որում մարդիկ խճճվում են ստի մեջ»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ վարչապետին նման հարց հղեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը՝ նկատի ունենալով այն փաստը, որ այսօր Փաշինյանը պարզաբանեց «ՍՈՒ-30» ինքնաթիռների կապված իրավիճակը։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի փոխարեն ամբիոնին մոտեցավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ինչը տեսնելով՝ Անի Սամսոնյանը ժպտաց։ Ավինյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ այսօր պարզաբանեց այդ հարցը, եւ ավելացնելու բան չկա։ Անի Սամսոնյանն արձագանքեց․ «Պարոն Ավինյան, հասկանում եմ՝ ծանրագույն բեռ է այլոց ստերի համար պատասխան տալը, ինչը հիմա փորձում եք անել, բայց նորից ասեմ՝ խաբել եք մարդկանց, «ՍՈՒ»-երը չեն ունեցել հրթիռներ, եւ դա պարզվել է պատերազմից հետո։ Թաքցրել եք, որ հրթիռներ չեն ունեցել։ Խորհուրդ տամ բարեկամաբար՝ սուտը տնաքանդություն է, ձեր իշխանությունը ստի վրա է հիմնված։ Կանգ առեք, ժողովուրդը մեղք է»։

Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Գնահատելի է ձեր կարծիքը, բայց ձեր մեկնաբանությունները չափից շատ սուբյեկտիվ են ու որոշ դեպքերում քաղաքական լսողության բացակայությունը փաստերի խեղաթյուրման է բերում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031