Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեւ-սպիտակի բաժանումը Հայկ Մարությանինն էր, ինչին սատարեց Նիկոլ Փաշինյանը

Մարտ 24,2021 18:35

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը մամուլին է մեղադրել սեւերի եւ սպիտակների բաժանման համար:

Հիշեցնենք, որ այդ բաժանումն առաջինն արեց Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլի» ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը`2018 թվականի, սեպտեմբերի 2-ի քարոզարշավում`ասելով. «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ , այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են»։

Իսկ հետո, Նիկոլ Փաշինյանը քանիցս վերահաստատեց Հայկ Մարությանի այդ հայտարարությունը: Օրինակ, սեպտեմբերի 11-ի քարոզարշավի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Նիկոլ Փաշինյանը`Հայկ Մարությանի կողմից քաղաքական դաշտը սեւերի եւ սպիտակների բաժանման առնչությամբ ասել էր. «Հայկ Մարությանին ասում էին քաղաքական փորձ չունի, տասը չի չափում մեկ կտրում, բայց փաստորեն դու մի բան գիտեիր: Այո, Երեւանի քաղաքապետի այս ընտրությունները սեւի եւ սպիտակի, հեղափոխության եւ հակահեղափոխության ընտրություններ են, որովհետեւ եթե անգամ Պլատոնն իր ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»: Ապա նաեւ հավելել էր. «Հայ ժողովրդի դեմ խաղ չկա, ՀՀ քաղաքացու դեմ խաղ չկա, Հայաստանի հանրապետությունում սպիտակները հաղթել են, սեւերի պարտությունն անշրջելի է: Սեւերը ջախջախված են եւ նրանք այլեւս ոտքի չեն կանգնելու» եւ այլն:

Կարեն Քոչարյան

Իշխող ուժի ներկայացուցչի նման մոտեցումը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գնահատում է այնպես, ինչպես իր գնահատմամբ, բոլոր բանական մարդիկ, ովքեր հասկանում են, որ այս իշխանությունն առաջին իսկ օրից խաբել է`սկսած իրենց նախընտրական խոստումներից, վերջացրած ամենավերջին դեպքով, երբ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը «ֆեյք» նկարներ էր տեղադրել Բաղրամյան պողոտայի մասին: «Այնքան են խաբել, որ էլ չգիտեն, թե որտեղ ի՞նչ են խաբել: Իրենք սեւ-սպիտակ են ասել, հետո ասում են`մենք չենք ասել, իրենք լրագրող են ծեծում, հետո ասում են`մեր իշխանությունում ծեծող չկա… Ստի վրա կառուցված իշխանություն է, թղթե տնակ»,- ասաց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031