Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դաշնակցության անդամ. «Հայրենիքի փրկությունը ուշացած չի լինում»

Մարտ 24,2021 17:35

ՀՀ ԱԺ-ն քվեարկությամբ վերացրել է երկրում սեպտեմբեր ամսից պահվող ռազմական դրությունը:

Aravot.am-ը այսօր առավոտյան այցելեց Դեմիրճյան փողոցում վրանում տեղակայված Հայրենիքի փրկության շարժման շտաբ՝ տեղեկանալու, թե ռազմական դրության վերացումից հետո ինչ քայլեր են ծրագրում անել:

Համակարգող խմբից ներկայացուցիչ դեռ չկար, եւ մենք զրուցեցինք փրկության շարժման մասնակից ՀՅԴ կուսակցության անդամ Հայրապետ Բաբայանի հետ:

«Որպես մեր կուսակցության տեսակետ, կարծում եմ, ԳՄ ներկայացուցիչը կներկայացնի: Ընդհանուր առմամբ այն իրավիճակը, որ առաջացել էր երկրում, թույլ էր տալիս պոռթկալ եւ Նիկոլի հրաժարականը պահանջել ամենուր, անգամ ռազմական դրության պայմաններում, քանի որ ռազմական դրությունն էլ գործող վարչապետը եւ իր թիմը օգտագործել են իրենց նպատակներին հասնելու, իրենց դիրքերն ամրապնդելու, իրենց անձնական անվտանգությունն ապահովելու համար: Կարծում եմ, դա կշարունակվի ու, բնականաբար, պետք է փորձենք ճնշումն ուժեղացնել, երկրում իրավիճակ փոխել եւ վռնդել դավաճան, ազգուրաց, անհայրենիք իշխանությանը:

Կարծիք կա, թե գործողությունները ուշանում են, եթե չասենք՝ արդեն ուշացած են: Տակտիկական խնդիրները ես չեմ ուզում մեկնաբանել: Կա կուսակցություն, կա փրկության շարժում, որը փորձում է իրավիճակը տանել իր հանգրվանով: Բայց իմ անունից կարող եմ ասել, որ այո, հապաղելը շատ ամոթալի էր: Ասածս վերաբերում է այն մասսային, որն այսքանից՝ հայրենազրկումից, հետո փորձում է պաշտպանել գործող վարչապետին: Եվ հիմա կոչ եմ անում. ժողովուրդ, իսկապես, ամոթ է: Այսպիսի բան աշխարհի ոչ մի երկրում տեղի չի ունենում: Սա խայտառակություն է: Այսօր մենք քննարկելու նյութ չունենք, թե եթե Նիկոլը չի, ապա ով է: Դա պետք է քննարկենք հետո, միասին, երբ այլեւս հեռացված ու պատասխանատվության ենթարկված կլինի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն իր թիմով հանդերձ: Հիմա պետք է միանգամից ելնենք եւ մերժենք գործող իշխանությանը: Հայրենիքի փրկությունը ուշացած չի լինում: Դա պետք է անենք ուժերի գերագույն լարումով»,- ասաց մեր զրուցակիցը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031