«Ընտրական օրենսգրքի ընտրակարգը պայմանավորվածությունների մաս չի եղել, բայց բոլոր քննարկումներում հարցրել եմ քաղաքական ուժերին՝ ի՞նչ կարծիքի են վարկանիշային ընտրակարգի վերաբերյալ։ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն ասել են, որ հարցը թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր պատասխանելով հարցին, թե ո՞ր ընտրական օրենսգրքին է կողմ՝ գործող վարկանիշային համակարգով ԸՕ-ին, թե դրա փոփոխություններին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն, իրենք խնդիր չունեն վարկանիշայինի լինել-չլինելու հետ։ Հետո խորհրդարանական մեծամասնությունը քննարկումներ ունենալով քաղաքացիական հասարակության եւ արտախորհրդարանական ուժերի հետ՝ որոշել է գնալ ԸՕ-ի պարզ փոփոխությունների, որպեսզի ընտրություններն իրականացվեն առանց վարկանիշային համակարգի»,-հավելեց նա։
Փաշինյանը վերահաստատեց, որ ըստ քաղաքական պայմանավորվածության՝ հունիսի քսանին նշանակված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ