Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնականում քննարկվում է երկաթգծի ճանապարհի հարցը»․ Մհեր Գրիգորյան

Մարտ 24,2021 17:18

«Այո, կարծում եմ՝ առաջընթաց ունենք, բայց այս պահին դեռեւս իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ, որոնք շատ կարեւոր են՝ հարցին ճիշտ լուծում տալու համար»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր խոսելով Արցախի հարցով նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությամբ ամրագրված՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին՝ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Փոխվարչապետերի կազմով եռակողմ աշխատանքային խումբը մի քանի նիստ է արել, կան նաեւ ենթախմբեր, որոնցից մեկը ենթակառուցվածքների տեխնիկական բնույթի հետ կապված փորձագիտական աշխատանքներ է իրականացնում, մյուսը՝ տեխնիկական, մաքսային հարցերով է զբաղվում։ Հավելյալ փորձագիտական աշխատանքի կարիք կա, եւ ավարտին կխոսենք հնարավորությունների եւ հնարավոր որոշումների մասին»,-հավելեց նա։

Թե մասնավորապես ինչ տեսակի ենթակառուցվածքների մասին է խոսքը, Մհեր Գրիգորյանը նշեց․ «Հիմնականում քննարկվում է երկաթգծի ճանապարհի հարցը։ Սովետական ժամանակվա ենթակառուցվածքների վերականգման մասին է խոսքը՝ բոլոր հնարավոր ուղղություններով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031