«Կա պնդում, որ առաջիկայում կայանալիք ընտրություններում կառավարությունը լծակներ է օգտագործելու եւ ինչ-որ առումով կեղծելու է ընտրությունները։ Ինչպե՞ս եք բացառելու խախտումները եւ լծակների օգտագործումը»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հարցրեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։
Պատասխանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը․ «Ուղղակի չենք կեղծելու, դա է բանաձեւը։ Ինչի՞ համար պետք է կեղծենք։ Կարծում եմ՝ 2018թ․-ից այդ անիվը հնարավոր չէ հետ շրջել։ Հնարավոր չէ քաղաքացիների կամքը խեղաթյուրել։ Ինչ վերաբերում է մեխանիզմներին, գուցե քրեական օրենսգրքում արվեն փոփոխություններ, որպեսզի ընտրական հանցագործությունների բացահայտումն ավելի արդյունավետ լինի»։
Ռուստամ Բադասյանը համաձայն չէ մտահոգությունների հետ, թե լարված իրավիճակներ կլինեն, իսկ բռնության հնարավոր դեպքերով կզբաղվի ոստիկանությունը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ