Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը նշել է, որ կորուստների ծավալները շատ մեծ են, և այս առումով քաղաքացիների ակնկալիքները պետք է ձևավորվեն պետության հնարավորություններին­ համահունչ

Մարտ 24,2021 17:04

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ վերջին պատերազմի ընթացքում քաղաքացիների ունեցած անշարժ և շարժական գույքի կորուստների փոխհատուցման հարցերի քննարկման նպատակով:

Երկրի ղեկավարը նշել է, որ, ընդհանուր առմամբ, կորուստների ծավալները շատ մեծ են, և այս առումով քաղաքացիների ակնկալիքները պետք է ձևավորվեն պետության հնարավորություններին­ համահունչ: Նախագահը հանձնարարել է պետական լիազոր գերատեսչությունների ղեկավարներին մեկ անգամ ևս հստակեցնել քաղաքացիների կրած գույքային վնասները և վերջնական տեսքի բերել փոխհատուցման եղանակներին վերաբերող առաջարկները:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031