Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեզ բոլորիդ շատ սիրում եմ». Հակոբ Արշակյանը սեր խոստովանեց ու ներողություն խնդրեց լրագրող Փայլակ Ֆահրադյանից՝ հարվածելու համար

Մարտ 24,2021 17:00

Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում լրագրող Փայլակ Ֆահրադյանին հարվածելու միջադեպի հետ կապված ներողություն խնդրեց այս անգամ նաեւ հենց լրագրողից:

Նա հայտարարեց. «Նախ ուզում եմ ասեմ, որ ձեզ բոլորիդ շատ սիրում եմ: Դուք գիտեք, որ ձեր հարցերին միշտ մանրամասն փորձում եմ պատասխանել, շատ կարեւորում եմ ձեր պրոֆեսիոնալ գործունեությունը: Ես կատարված դեպքի հետ կապված ներողություն եմ խնդրել ականատես եղած քաղաքացիներից, աշխատակիցներին, հիմա նաեւ ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից, ովքեր իրենց տեսադաշտում տեսել են այդ դեպքը, նաեւ ցանկանում եմ լրագրական հանրույթից ներողություն խնդրել, ինչպես նաեւ Փայլակից: Շատ կարեւորելով ձեր պրոֆեսիոնալ մասնագիտական գործունեությունը՝ ես շատ լուրջ եմ վերաբերվում դրան եւ ցանկանում եմ, որպեսզի մենք բոլորս հենց այդպես վերաբերվենք»:

Հարցրեցինք՝ այդ դեպքի ժամանակ եղե՞լ է մի բան, որ տեսախցիկներից բաց է մնացել, հայհոյանք կամ այլ բան, որովհետեւ նման լուրեր տարածվեցին՝ նախարարը չպատասխանեց ու մտավ նիստերի դահլիճ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Mher says:

    Бьет, значит любит 🤣

  2. Seyran says:

    Եթե մարդ ընդունակ է ներողություն խնդրել,ուրեմն նրա համար դեռ ամեն ինչ կորած չէ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031