Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը լրագրողներին փորձելու է ծեծել»․ Ուրիխանյանի զգուշացումն ու Ալեն Սիմոնյանի պատասխանը

Մարտ 24,2021 15:57

«Որեւէ պաշտոնյա, առավել եւս՝ մի ամբողջ ոլորտ համակարգող, պատասխանատու նախարար ծեծի լրագրողին եւ դրանից հետո սեփական թիմից դատապարտող դիրքորոշման չարժանանա…սա յուրաhատուկ իրավիճակ է»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով լրագրող Փայլակ Ֆահրադյանի եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի մասնակցությամբ միջադեպին՝ ասաց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

«Հիմա սրա վրա եմ կենտրոնանում, որովհետեւ նախընտրական շրջան է։ Լրագրողները պետք է իմանան՝ ունենք իշխանություն, որը նրանց անընդհատ փորձելու է ծեծել»,-համոզմունք հայտնեց Տիգրան Ուրիխանյանը։

 

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Այո, նախընտրական փուլ է, եւ ոնց որ դուք ձեզ ավելի անհաջող իրավիճակի մեջ դրեցիք, քան նախարարին։ Գուցե ձեզ ձեռք չի տալիս իմանալ, որ քննադատվել է։ Նորից եմ ասում, որ լրագրողի հանդեպ բռնությունն անթույլատրելի է։ Դուք եղել եք նախորդ ԱԺ-ում եւ չեք կարող ասել, որ նախկին թաղային բարքերի հետ կարելի է զուգահեռներ անցկացնել։

Նախընտրական դիվիդենտ շահելու համար մի փորձեք լրագրողական համայնքին օգտագործել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031