Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Նոյեմբերի 10-ի համաձայնագիրը ՀՀ մասով վերացնելու «Քաղաքացու իրավունքների պաշտպան»-ի ներկայացուցիչների պահանջը                   

Մարտ 24,2021 16:01

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) տեղեկացնում է, որ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը 2021թ. մարտի 3-ին մերժել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ներկայացուցիչներ Կարեն Հեքիմյանի և Թաթուլ Մկրտչյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։

Հիշեցնենք, որ ՔԻՊ-ը 2020-ի դեկտեբերի 28-ին դիմել էր ՀՀ վարչական դատարան, պահանջելով՝ Հայաստանի Հանրապետության մասով վերացնել 2020թ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն (ըստ էության՝ համաձայնագիրը)։ Դատարանը 2021թ. հունվարի 13-ի որոշմամբ՝ չէր ընդունել հայցը։ ՔԻՊ-ի վերաքննիչ բողոքի հիման վրա Վերաքննիչ վարչական դատարանը հայցն ընդունել էր վարույթ, բայց, այնուամենայնիվ, մերժել է բողոքը։

Նշենք, որ իրավաբանական համայնքի, այդ թվում՝ ՔԻՊ-ի կարծիքով՝ 2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարությունն իրավական առումով՝ առ ոչինչ է, և դրա հասցեատիրոջ վրա՝ տվյալ դեպքում ՀՀ-ի վրա, դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք։

Նշենք նաև, որ 10.11.2020թ եռակողմ հայտարարությամբ ոչ իրավաչափ պարտականություններ են դրվել ՀՀ քաղաքացիների վրա, ոչ իրավաչափորեն սահմանափակվել են ՀՀ քաղաքացիների իրավունքները, իսկ ՀՀ-ն ներքաշվել է անվտանգության իմաստով կասկածելի գործընթացի մեջ։

Այսու՝ ՔԻՊ-ը մնում է նույն կարծիքին, որ 2020թ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը (ըստ էության՝ համաձայնագիրը) ՀՀ մասով վերացնելը էական ներդրում կլինի ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում։ Եվ, չնայած, Վարչական դատարանի և Վերաքննիչ վարչական դատարանի երկու դատավորներ մերժեցին հակահայկական բնույթի համաձայնագրի վերացման արդարացի պահանջը, ՔԻՊ-ը շարունակելու է համապատասխան քայլեր կատարել նոյեմբերի 10-ի հայտարարությունը ՀՀ մասով վերացնելու ուղղությամբ։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031