ԱԺ լիագումար նիստում այսօր ավարտվեց վճռաբեկ դատարանի դատավորների պաշտոնում առաջադրված երկու թեկնածուների հարցի քննարկումը։
Հիշեցնենք, որ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հայկյանցի եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործող դատավոր Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։
Ինչպես հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ քվեարկությանը մասնակցել են 102 պատգամավորներ։ Արմեն Հայկյանցի թեկնածությանը «կողմ» է քվեարկել 11, իսկ Արսեն Մկրտչյանի թեկնածությանը՝ 87 պատգամավոր։
Կարդացեք նաև
Այսպիսով, թեկնածուներից միայն Արսեն Մկրտչյանն ընտրվեց վճռաբեկ դատարանի դատավոր։ Ավելի վաղ «Իմ քայլի» պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանն Արմեն Հայկյանցի հետ հարցուպատասխանի ժամանակ գործընկերներին կոչ էր արել նրա օգտին չքվեարկել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ