Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ

Մարտ 24,2021 15:03

Ազգային ժողովի մարտի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ««ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը:

Առաջարկվող կարգավորման նպատակն է առավել հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի դիսպոզիցիան` քրեորեն պատժելի համարելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով` անկախ հանցակազմի սուբյեկտի հասարակ կամ հատուկ լինելու հանգամանքից:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը նշեց, որ իրավական տեխնիկայի վրիպակ է եղել: Նախագիծը որոշակիացնում է հոդվածը: Պատգամավորն առաջարկեց կողմ քվեարկել:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում ակնկալվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ: Նպատակը  ապահովելն է hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորումը եւ հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդումը: Այն կխթանի հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի զարգացմանը, ինչն էլ կհանգեցնի հարկային եւ մաքսային կարգապահության, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանը, հարկային մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձեւավորմանը: Առաջարկվում է ապրիլի 19-ը սահմանել հարկ վճարողի օր:

Ներկայացնելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Գեւորգ Պապոյանը կարեւորեց քաղաքացիների վերաբերմունքը օրինապահ եւ ոչ օրինապահ հարկատուների նկատմամբ: «Հասարակությունը պետք է լինի աջակիցը օրինապահ հարկ վճարողների: Սպառողները պետք է նախապատվություն տան օրինապահ հարկ վճարողներին»,-ասաց պատգամավորը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին ԱԺ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Իվետա Տոնոյանի հեղինակած ««ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից այլ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031