Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Վլադիկավկազի հատվածում 700-800 հայկական բեռնատարներ են մնացել»․ Արման Բաբաջանյան

Մարտ 24,2021 15:07

«Եղանակի պատճառով Վլադիկավկազի հատվածում 700-800 հայկական բեռնատարներ են կուտակվել։ Մեր վարորդները լքված են, անպաշտպան»,-ԱԺ լիագումար նիստում այսօր նման խնդիր բարձրաձայնեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Օրեր առաջ մեր ՊԵԿ ներկայացուցիչը նրանց հետ ընդամենը հեռախոսով է խոսել եւ ասել, որ կմոտենա եւ խնդրին կծանոթանա, բայց վարորդները մնացել են լքված։ Կիրակի եւ դրանից առաջ Կաբարդինա-Բալկարիայի պաշտոնյաներն են մոտեցել, եւ սննդի հարցը լուծվել է այդ մակարդակով։ Ժամ առաջ պետք է միջամտել»,-հավելեց Արման Բաբաջանյանը։ Նրա խոսքով՝ անթույլատրելի է իրավիճակը, երբ քաղաքացիները լքված են պետության կողմից։

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն արձագանքեց, որ վերջին մի քանի օրում եղանակային պայմանների պատճառով վերին Լարսի անցակետը ծանրաբեռնված է․ «Մի վարորդի մոտ գումարն է վերջացել, մյուսի մոտ՝ սնունդը։ Վարորդները տարբեր տեղերում են, եւ մեր ներկայացուցիչը մեծ ցանկության դեպքում հնարավորություն չունի այդքան վարորդի հանդիպել։ Նա մի քանի անգամ ինձ զեկուցում է իրավիճակը։ Ճիշտ չի պատկերացումը, որ ներկայացուցիչը պետք է սնունդ հասցնի վարորդներին։ Նա հնարավորության սահմաններում փորձում է վարորդների խնդիրները լուծել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031