Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակ մարդը, ով իր անձնական որակներով, անցած ուղով, իր էությամբ ի վիճակի է մեր ժողովրդին դուրս բերել այս վիճակից, Ռոբերտ Քոչարյանն է». Գեւորգ Պետրոսյան

Մարտ 24,2021 13:43

Պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «Ռազմական դրության մասին» նախագծին դեմ էր քվեարկել, այն դեպքում, երբ ընդդիմադիրներն իրենք էին պահանջում իշխանություններից հանել ռազմական դրությունը: Լրագրողների հետ ճեպազրույցում Գեւորգ Պետրոսյանը այսպես բացատրեց իր քայլը. երբ ռազմական դրություն հայտարարվեց, այդ ժամանակ հիմքեր չկային, իսկ հիմա, երբ Հայաստանի գլխին պատերազմի վտանգ է կախված, վերացնում են, դրա համար է «դեմ» քվեարկել:

Ըստ նրա, Արցախում էր պատերազմը, իսկ ՀՀ իշխանությունները Հայաստանում ռազմական դրություն հայտարարեցին, այ հիմա է պետք է ամեն ինչ անել՝ ՀՀ սահմանները անառիկ դարձնելու համար:

Ըստ պատգամավորի, հիմա ռազմական դրությունը հանվում է՝ վերընտրվելու համար, մինչդեռ «ով ձախողվել է, պետք է հրաժարական տա ու հեռանա». «Այս իշխանությունը ընտրությունն իր համար սարքել է թաշկինակ: Երբ պետք է՝ կասի՝ կորոնավիրուս է, չենք անում ընտրություն»: Պետրոսյանը հիշեցրեց սահմանադրական հանրաքվեի դեպքը, երբ քարոզարշավ էր նույնիսկ ընթանում, հետո հետ կանգնեց ու «թաքնվեց կորոնավիրուսի հետեւում»:

Թե ինչպես է ինքը գնալու ընտրության, ում հետ Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ որոշում չունի, բայց գտնում , որ պետք է նայել առաջ. «Այսօր միակ մարդը, ով իր անձնական որակներով, իր անձնական հատկանիշներով, անցած ուղով, իր կապերով, իր էությամբ ի վիճակի է մեր երկիրը, մեր ժողովրդին դուրս բերել այս վիճակից, Ռոբերտ Քոչարյանն է»: Պատգամավորն ասաց, որ ժամանակին ինքն էլ է քննադատել Քոչարյանին, այնպես չի, որ նրա կառավարման ժամանակ բոլորը երջանիկ են եղել, բայց իր խոսքով՝ «այսօր պետք է վեր կանգնենք ավելի ցածր արժեքից ու գերակայությունը տանք բարձրագույն արժեքին»:

Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ ինքը մեծ հաճույքով դուրս կգար քաղաքականությունից, բայց ափսոսում է իր անցած ուղին. «Այստեղ քաղաքականություն չկա, այստեղ կան անձնական շահեր»:

Նա բացառում է, որ ԲՀԿ-ի կողմից առաջարկ ստանալու դեպքում կհամաձայնի ընդգրկվել այդ կուսակցության ցուցակում. «Ընդամենը պատգամավոր դառնալու համար երբեք այդպիսի անպատվություն ինձ թույլ չեմ տա»: Երբ հիշեցրին, որ մի քանի անգամ ԲՀԿ-ն լքել է, նորից հետ է եկել՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց, որ 5 տարի ժամանակ է անցել ու այդ ընթացքում շատ բաներ են փոխված եղել, երբ նորից ԲՀԿ-ին անդամագրվել է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031