Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի և ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում գիտության ոլորտի խնդիրներին ու զարգացման հեռանկարներին, այդ համատեքստում՝ կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթին:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նոր օրենսդրական կարգավորումները պետք է նպաստեն ոլորտի զարգացմանը և հիմքեր ստեղծեն առաջընթացի համար:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Գիտական հաստատությունները պետք է կցել համալսարաններին՝ըստ ոլորտների,ֆինանսական հատկացումները ավելի արդյունավետ կօգտագործվեն,ուսանողները սովորելու ընթացքում մասնակից կլինեն գիտական հետազոտություններին,գիտնականները կդասավանդեն և գիտության նվաճումները կհասցնեն ուսանողներին….:Համալսարաններն էլ ավելացած ֆինանսական միջոցները կներդնեն գիտության զարգացմանը….ինչպես ամբողջ քաղաքակիրթ աշխարհում է: