Ռուսաստանի և Վրաստանի սահմանին հայ և թուրք վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով հայ վարորդը սպանվել է, հայտնում է 360tv.ru պորտալը:
Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ վեճը երկու վարորդների միջև բռնկվել է չեզոք գոտում: Դեպքի վայր են ժամանել վրացի քննիչները: Միջադեպի պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից տեղեկությունը չեն հաստատել, բայց և չեն հերքել: Մասնավորապես, այդ վարչությունից հայտնել են, որ առայժմ նման տեղեկության չեն տիրապետում:
Հիշեցնենք, ռուս-վրացական սահմանին հարյուրավոր բեռնատարներ են կուտակված, քանի որ ձնահյուսքի վտանգի պատճառով ճանապարհը փակ է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ