Օքսֆորդի (Օհայո նահանգ) քաղաքապետ Մայք Սմիթը և քաղաքային խորհրդի անդամ Գլեն Էլլերբը 2021 թ. փետրվարի 2-ի բանաձևով ճանաչել են Արցախը՝ ի պատասխան Մայամիի համալսարանի հայ ուսանողներ Էնդրյու Դևեջյանի և Թերեզա Անիևի խնդրանքի, հաղորդում է Հայ Դատի հանձնախումբը Ամերիկայի Արևելյան թևը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Օքսֆորդում ապրող մոտ 14 հազար հայերը մշտապես զգացել են քաղաքի աջակցությունը: Անցյալ շաբաթ էլ սենատորներ Շերոդ Բրաունը և Ռոբ Փորթմանը միացել են սենատոր Բոբ Մենենդեսի նախաձեռնությամբ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ