Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փաշինյանի՝ Արագածոտնի մարզում հնչեցրած մտքերում կեղծ եւ քողարկված խաղաղասիրություն կար, կեղծ մեսիջներ, բազմաթիվ ստեր եւ մանիպուլյացիաներ». Աննա Գրիգորյան. «Հրապարակ»

Մարտ 24,2021 11:49

«Իմ քայլին» դեռ խմբակցության անդամ եղած ժամանակ քննադատող ու թիմի հետ տարաձայնություններ ունեցած անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից խոսելուց առաջ նախ պետք է խոսի իր հրաժարականի օրվա մասին, «որովհետեւ ինքն էս ինստիտուտի՝ Ազգային ժողովի ղեկավարը չէ եւ եթե ինքը չի խոսում իր հրաժարականի մասին, արդեն տարաբնույթ մտքեր են առաջանում, որ գուցե Ազգային ժողովն ինքնալուծարման ճանապա՞րհ ընտրի, քանզի նմանատիպ լուրեր կան»։

Խոսվում է, որ ապրիլի կեսերին պետք է վարչապետը հրաժարական տա, երկու անգամ խորհրդարանը վարչապետ չընտրի, ապա լուծարվի, ու գնանք արտահերթ ընտրությունների։ Աթաբեկյանն ասաց. «Խոսելը՝ խոսում են, բայց վաղը ոչ ոք չի կարող վարչապետին հարց ուղղել, թե խի հրաժարական չտվեցիր, որովհետեւ ինքն իր տեքստում դա չի նշել»։ Աթաբեկյանը նաեւ կարծում է, որ եթե հունիսի 20-ին ընտրություն լինի, ապա մտավախություն ունի, որ բախումներ կլինեն, «որովհետեւ ընդդիմությունը խոսելու է, որ իշխանությունը վարչական լծակ է օգտագործում, փորձելու են դրա դեմը կանխեն ինչ-որ ձեւով, ու տարատեսակ բախումներ են լինելու։ Իհարկե, եթե չլինի, լավ կլինի, բայց ես կարծում եմ, որ բախումներն անխուսափելի կլինեն»։ Հարցին՝ ինքը կմասնակցի՞ որեւէ ուժի ցուցակով այդ ընտրություններին, Աթաբեկյանն ասաց. «Ես հայտարարել եմ, որ այս պահին 90 տոկոսով չեմ մասնակցի, չեմ տեսնում այն քաղաքական ուժը, որի հետ կմասնակցեմ ընտրություններին»։

Մանդատը վերցնելուց առաջ դեռ «Իմ քայլից» անկախացած պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանը եւս կարծում է, որ հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարած օրակարգով արտահերթ ընտրությունների գնալը հղի է մի շարք վտանգներով, եւ կարող են լինել բախումներ։ «Չեմ բացառում, որ կլինեն բախումներ, եւ վստահ եմ, որ վարչական ռեսուրսը մեծ ծավալով օգտագործվելու է, հետեւաբար, դա նաեւ հետընտրական ցնցումների է բերելու։ Այսինքն, եթե մենք մտածում ենք, որ քաղաքական ճգնաժամն ենք փորձում հաղթահարել ընտրություններով, ըստ էության, ստացվում է, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարված չէ։ Եվ, առհասարակ, ամենաճիշտ տարբերակն այն կլիներ, որ բոլոր ուժերն այն կամքն ունենային, որ ժամանակավոր կառավարություն ձեւավորեին, որը կկայունացներ երկրում իրավիճակը, նոր տաներ ընտրությունների»,- ասաց տիկին Գրիգորյանը։

Հարցին՝ ինքը որեւէ ուժի հետ կմասնակցի՞ ընտրական պրոցեսներին, Գրիգորյանն ասաց․ «Անկեղծ ասած՝ մինչեւ վերջերս մտածում էի, որ ճիշտ կլինի ընտրություններին չմասնակցելը, բայց Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ կատարած էս վերջին այցից եւ այնտեղ հնչեցրած մտքերից հետո ավելի շատ հակված եմ, որ պետք է մասնակցել ընտրություններին։ Էնտեղ տարատեսակ մտքեր էին հնչում՝ առ այն, որ եթե մենք նրանց (ադրբեջանցիներին) թշնամի ենք համարում, նրանք էլ են մեզ թշնամի, այսինքն՝ կեղծ եւ քողարկված խաղաղասիրություն կար, կեղծ մեսիջներ, եւ էնտեղ նաեւ բազմաթիվ ստեր եւ մանիպուլյացիաներ կային, եւ ապագայում մենք քաղաքականությունը պետք է ձեւավորենք այնպես, որ կեղծիքին եւ մանիպուլյացիային տեղ չթողնենք»։ Իսկ ո՞ր ուժի հետ եք մտադիր մասնակցել ընտրություններին, կարո՞ղ է դա լինել սյունեցի համայնքապետերի եւ Վահե Հակոբյանի ձեւավորած «Վերածնվող Հայաստանը»։ «Ես դեռ որոշում չեմ կայացրել, բայց նորից եմ ասում՝ հակված եմ ավելի շատ նրան, որ, ամեն դեպքում, պետք է մասնակցել ընտրություններին։ Առաջարկներ ունեմ տարբեր թեւերից, բայց այս պահին նախ պետք է ինքս ինձ համար որոշեմ՝ մասնակցելո՞ւ եմ, թե՞ չէ, նոր արդեն կընտրեմ, թե որ կուսակցությունը կլինի»,- ասաց սյունեցի պատգամավորը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031