Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեւ ու սպիտակի բաժանումները, որը լրատվականները փորձում են անել, ի սկզբանե դատապարտված են անհաջողության. «Իմ քայլի» պատգամավոր. «Հրապարակ»

Մարտ 24,2021 11:08

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ

-Եթե ձեր խորհրդարանական գործընկերները չհամաձայնեն նոր ԸՕ-ով ընտրություններին մասնակցել, հնարավո՞ր է չեղարկվի պայմանավորվածությունը։

– Չեմ կարծում, պետք է ամեն կերպ տեղի ունենան ընտրությունները, եւ պահպանել կոնսենսուսը։ Բայց այդ ընթացքում տարբեր թեմաների վրա շեշտադրում կատարելը, եղանակային պայմանները պատճառ բերելը չեմ կարծում, որ տեղին են։ Ընտրությունները ճիշտ ճանապարհ են, եւ կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է կարողանա վերականգնել հանրային համերաշխությունը, որն այս կամ այն պատճառով տրոհված է։ Պատգամավորների երդման տեքստի մեջ էլ կա այդ կարեւոր հանգամանքը՝ պահպանել հանրային համերաշխություն։

– Դուք վաղուց եք խախտել այդ երդումը, հանրային համերաշխությունը խախտվել է 2018-ից սեւի ու սպիտակի բաժանմամբ։

– Դուք անընդհատ կտրտված տաբլոիդային բաներ եք ասում, որից ես ձանձրանում եմ։ Ես, իհարկե, դրանց բոլորի պատասխաններն ունեմ, բայց մեր եւ ձեր ժամանակի ապահովման համար կարծում եմ, որ պետք է անպայման ունենալ ընտրություններ, գտնել դրանց կոնսենսուսը, եւ ուրախ եմ, որ գտնվել է գոնե խորհրդարանական ուժերի միջեւ, իսկ մնացածը աշխատանքներ են, որոնք կտան իրենց արդյունքները։

– Նոր ԸՕ-ի, համամասնական մոդելով ընտրությունների գնալու ջատագովն իշխանության սորոսական հատվածն է, նաեւ՝ դուք։ Ասում են, թե դուք հասկանում եք, որ չունեք հեղինակություն ու պիտի կանխատեսելի մոդել ունենաք, որ ձեր տեղը հստակ ֆիքսեք ցուցակում, իշխանությունում։

– Ձեր լեզվական ձեւակերպումներին ես չեմ պատասխանելու։ «Իմ քայլը» խմբակցության նախընտրական խոստման մեջ գրված է եղել, որ ՀՀ քաղաքացին սոցիոլոգիական վերջին հարցումով ասել է՝ հին ընտրակարգը լավը չէ, հեղինակության ու չհեղինակության հարցեր չկան, եւ ինձ թվում է՝ ցուցակների հրապարակման պարագայում շատ պարզ կլինի, թե ով ինչ կշիռ ունի, ով է ուզում շարունակել քաղաքականությամբ զբաղվել, ով չի ուզում։

– 3 տարի դուք իշխանության էիք, ինչո՞ւ չեք իրագործել այդ խոստումը, հատկապես որ դեռ 2018-ին նախագիծ ունեիք։

– Մենք գիտենք, որ 3 տարի է, ինչ իշխանության ենք, շնորհակալություն պարբերաբար այդ մասին հիշեցնելու համար, էլի եմ ասում՝ մեր նախընտրական ծրագիրն է, մեր հանձնառությունն է, որը վերահաստատվել է նոյեմբերին, եւ որեւէ թաքուն բան այստեղ չկա։ Իսկ սեւ ու սպիտակի բաժանումները, որը ձեր եւ այլ լրատվականները փորձում են անել, ի սկզբանե դատապարտված են անհաջողության, էլի են դատապարտվում անհաջողության։

– Մենք չենք բաժանել, այլ դուք եւ ձեր ղեկավարը։

– Բա Ձեր հարցադրումն ինչի՞ մասին է՝ սորոսական բաժանումը դա չի՞։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031