Լրահոս
Օրվա լրահոսը

Իրապատումներ կտավի վրա

Մարտ 24,2021 13:30

ՀՀ նկարիչների միության սրահներից մեկում նկարչուհի Մարիամ Մուղդուսյանի անհատական ցուցահանդեսն է:

Մտահղացման առումով տարբեր էր:

Նկարչուհին ընտրել է մի թեմա, որին ոչ միայն չի մոտեցել նկարչական համայնքը, այլ ակամա բնորդ դարձած կանանց մտքով իսկ չէր անցնի, որ իրենց աչքերի ապրելու գույնը նկատող կլինի, իրենց անհատական պատմությունը կտավի վրա «գրող» կլինի…

Կրծքագեղծի քաղցկեղը հաղթահարած կանայք նման են փյունիկին՝ այն թռչունին, որը մոխիրներից հառնում է:

Քաղցկեղը հաղթահարած կանայք նույնպես հրավիրվել էին ցուցահանդեսին, արցունքն ու ժպիտը խառնվել էր իրար:   Այս կանայք վերագտել էին իրենց, նրանք էլի գեղեցիկ էին, ինչպես Մարիամի կտավին հանձնված ծաղիկները, որոնք զուգահեռ ցուցադրվում էին:

Կտավների հետ նրանց պատմություններն էին. «Ա.Ս.-ին մանկության տարիներից գիտեմ: Իմ մանկության հիշողությունների ամենագեղեցիկ կանանցից է: Ա.-ն պատմում է իր հիվանդության մասին: Արցունքների միջից ամեն դեպքում ժպտում է: Ժպիտը վերածվում է ծիծաղի, երբ ինչ-որ զվարճալի դրվագ է հիշում: Միասին սուրճ ենք խմում, կատակում է: Ա.-ն հաղթահարել է…»,

«Ես եմ Փյունիկ: Գուցե այսօր այն օրն է, երբ պետք է դիմեք բժշկի: Ե.-ն կարողացել է ժամանակին դիմել բժշկի եւ ժամանակին կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղի հնարավոր զարգացումը: Ե.-ն պահպանել է կուրծքը եւ հիմա չի էլ հիշում դրա մասին»:

«Փյունիկ» նախագծի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին մնաց հաշված օրեր. այն կշարունակվի մինչեւ մարտի 26-ը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031