Ռուսաստանի քննչական կոմիտեն պաշտոնապես քրեական գործ է հարուցել Միխայիլ Խաչատուրյանի դեմ, որի դուստրերը մեղադրվում են նրա սպանության մեջ, հաղորդում ՏԱՍՍ-ը:
Աղջիկների դատապաշտպան Ալեքսեյ Պարշինը հայտնել է, որ աղջիկները ճանաչվել են տուժողներ, իսկ հայր Խաչատուրյանը մեղադրվում է աղջիկների նկատմամբ սեռական բնույթի գործողությունների մեջ:
«Մեզ համար այս գործը կարևոր է այնքանով, որ աղջիկները պաշտոնապես ճանաչվել են տուժող` դրանից բխող բոլոր հետևանքներով: Մենք հույս ունենք, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի»,- ասել է պաշտպանը:
Նրա խոսքով` այժմ կընթանա նախաքննություն, որը փաստեր կհավաքի հանցագործության վերաբերյալ: «Քննության ավարտից հետո գործը կուղարկվի դատարան»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Մյուս փաստաբանը` Ալեքսանդր Լիպցերը, նշել է, որ եթե հայր Խաչատուրյանի դեմ գործը մտնի դատարան, և վերջինս նրան մեղավոր ճանաչի, ապա կապացուցի, որ աղջիկները նրան սպանել են ինքնապաշտպանության համար:
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ