ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կան մարդիկ, ովքեր անհիմն պնդում են, որ ռեյտինգային ընտրակարգը հանգեցնելու է օլիգարխների ու թաղային հեղինակությունների ներգրավմանն ընտրական գործընթացներում, իսկ փակ համամասնականը՝ ոչ:
Այս առասպելը ցրելու համար հիշեցնեմ որոշ փաստեր.
02.04.2017թ. տեղի ունեցան ԱԺ ընտրությունները՝ ռեյտինգային ընտրակարգով: Այս ընտրություններին ՀՀԿ-ն՝ իր բոլոր ռեսուրսների կիրառմամբ, Երևան քաղաքում հավաքեց 48.7 % քվե:
Կարդացեք նաև
14.05.2017թ. տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրություններ՝ փակ համամասնական ընտրակարգով, որտեղ կրկին ՀՀԿ–ն կիրառեց բոլոր տեսակի ռեսուրսները և այս անգամ հավաքեց 69% քվե:
Ասածս ի՞նչ է. ցանկացած ընտրակարգով կարելի է կազմակերպել կատարյալ լավ կամ խայտառակ վատ ընտրություններ։ Ամեն ինչ կախված է տվյալ պահի իշխանությունների քաղաքական կամքից»: