Այսօր Մադրիդում տեղի ունեցավ Մոնսերատ Կաբայեի «Հայաստան և Արցախ․ քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը, որին ներկա գտնվեց և ելույթով հանդես եկավ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը՝ նշելով, որ միջոցառումը հնարավոր եղավ իրականացնել STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի և ՀՀ դեսպանության համագործակցությամբ։ «Հայաստան և Արցախ․ քրիստոնեության կղզյակ» ալբոմն աշխարհահռչակ երգչուհին ձայնագրել է 2013թ․ Հայաստան և Արցախ կատարած իր այցելություններից հետո։ Մեր երկիր կատարած նրա այցելությունը նվիրված էր Հայաստանում քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին:
Միջոցառմանը ներկա Մոնսերատ Կաբայեի դուստրը՝ սոպրանո Մոնսերատ Մարտին, ջերմությամբ հիշեց Հայաստան և Արցախ կատարած իրենց այցելությունները՝ նշելով, որ իր մայրը տպավորված էր հայկական մշակույթով և բազմադարյա վանական համալիրներով ։ Միջոցառման բանախոսներից էր նաև հայտնի լրագրող Միգել Անխել Նիետոն, ով բոլոր ներկաներին կոչ արեց այցելել Հայաստան և բացահայտել առաջին քրիստոնյա երկրի գրավչությունները։
Իսպանիայում Հայաստանի դեսպանություն
Կարդացեք նաև