Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոհվածների եւ անհետ կորածների ընտանիքները վարկերը մարելու խնդիր ունեն»․ պատգամավոր

Մարտ 23,2021 18:13

«Զոհվածների եւ անհետ կորածների ընտանիքներն աջակցություն չեն ստացել եւ վարկերը մարելու խնդիրներ ունեն։ Բանկերից պատասխանում են, որ կարող են զիջումներ անել, եթե վարկը լիներ զոհվածի կամ անհետ կորածի անունով։ 18 տարեկանն ինչպե՞ս կարող էր վարկ ունենալ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Նրա խոսքով․ «Ստացվում է, որ միայն կամավոր գնացածների դեպքում բանկերը հիմնականում կարող են զիջումներ անել։ Կառավարության ուշադրությունը հրավիրում եմ այս ընտանիքների խնդրի վրա, որովհետեւ վարկերը հիմնականում ծնողների անունով են եղել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031