Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն կմասնակցի առանձին ցուցակով՝ առանց որեւէ դաշինքի։ Այս մասին այսօր ԱԺ լիագումար նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։ Նա վերահաստատեց, որ ԲՀԿ-ն որեւէ կերպ չի խոչընդոտելու ընտրությունների անցկացմանը՝ հույս հայտնելով, որ իշխանությունն իր հայտարարած խոստման հարցում հաստատակամ կմնա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ