Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինա մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները պետք է ունենան վերջին 72 ժամում արված ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ

Մարտ 23,2021 17:31

Վերջին շրջանում Ուկրաինայում արձանագրվել է COVID-19-ի վարակվածության դեպքերի աննախադեպ աճ։ Այս կապակցության նախարարների կաբինետը մարտի 22-ին որոշում է կայացրել առ այն, որ երկրի տարածք մուտք գործող բոլոր օտարերկրյա քաղաքացիներն, անկախ, թե որ երկրից են մուտք գործում Ուկրաինա, պետք է, բացի COVID-19 ծածկող ապահովագրությունից, ունենան նաև վերջին 72 ժամում արված ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ (սերտիֆիկատ)։

Սերտիֆիկատը պետք է լինի լաբորատորիայի պաշտոնաթղթի վրա, ստորագրած և կնքած, ուկրաինացի սահմանապահների համար հասկանալի լեզվով (ուկրաիներեն, անգլերեն, ռուսերեն)։

Ըստ Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվության, առանց թեստավորման սերտիֆիկատի, օտարերկրացիները չեն կարող մուտք գործել Ուկրաինայի տարածք։

✅Թեստավորման պահանջը չի տարածվում մինչև 12 տարեկան երեխաների, ինչպես նաև Ուկրաինայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների և ընտանիքների անդամների, բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմերի վրա։

Թեստավորման պահանջը վերաբերում է նաև Ուկրաինա վերադարձող Ուկրաինայի քաղաքացիներին, մի տարբերությամբ, որ թեստը պետք է արված լինի ոչ թե վերջին 72, այլ 48 ժամվա ընթացքում։

Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031