Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին:
Վարչապետը և նախագահը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, ներքաղաքական մթնոլորտի բարելավմանը միտված քայլերը, անդրադարձել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Կարևորվել է ընտրությունների ազատ և արդար կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում՝ Սահմանադրության և օրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ