«Պարոն նախարար, ինչո՞ւ չեք խոսում այն մասին, որ ԲՈՒՀ-երում դասախոսների ծանրաբեռնվածությունը ավելացել է, աշխատավարձը՝ պակասել։ Ինչո՞ւ որպես նախարար չեք ասում, որ կրթության ոլորտի սպասարկման գործառույթները նվազել են։ «Zoom»-ով դասախոսություն են կարդում, դասախոսը չի մտնում լսարան, չի տալիս գիտելիք, բայց ուսման վարձն է բարձրանում, դուք դրա մասին մտածե՞լ եք։ Որպես նախարար՝ դասախոսական կազմի կյանքի որակի մասին մտածե՞լ եք»,-ԱԺ լիագումար նիստում այսօր «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխությունների օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին նման հարցադրումներ հղեց անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
Ըստ նրա՝ նախարարը պատշաճ չի արձագանքում այն փաստին, որ դպրոցականները ներգրավվում են քաղաքական գործընթացներում․ «Ո՞վ է սրա պատասխանատուն, եթե ոչ դուք»։
Վահրամ Դումանյանն էլ իր ելույթում Պետրոսյանի ասածները որակեց «ինչ-որ բաներ հայտարարել» եւ չարձագանքեց։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ