«17 ուժերի ներկայացուցիչներից մեկն այն օրն ասում էր, որ ոստիկաններին պարգեւավճար ենք տվել․․․բա ճիշտ ենք արել, հլը էլի ավելի շատ պետք է տանք ոստիկաններին»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա խորհրդարանի ընդդիմադիր գործընկերներին հորդորեց չշահարկել պարգեւավճարների թեման, որն այսօրվա նիստում կրկին շոշափվեց։ «Իսկ դուք որ այդտեղ մարդիկ կանգնում են՝ գումար չեք բաժանո՞ւմ, օղի, ուտելիք չեք բաժանո՞ւմ։ Ոստիկանները կարգուկանոն են պահպանում, որ լրագրողների վրա չհարձակվեն այն մարդիկ, որոնք երթ են անում։ Բա պտի տան․․․»,-հավելեց Ալեն Սիմոնյանը ու ընդդիմադիր պատգամավորներին հարցրեց՝ իսկ ինչո՞ւ չեք ասում, որ համակարգային կոռուպցիա չկա։
Ապա ամբիոնից իջնելով՝ նա բղավեց, որ իրեն հակադարձողները տեղից չխոսեն։
«Լուսավոր Հայաստանից» Աննա Կոստանյանը տեղից հակադարձումներ էր անում, եւ ավելի վաղ ինքն էր մեջբերել իշխանության ստացած պարգեւավճարների չափերը՝ ի պատասխան «Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանի՝ ԲՀԿ-ի եւ ԼՀ-ի ստացած պարգեւավճարների մասին հիշատակմանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ