Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա Հարավային Կովկաս բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի եւ ՀՀ ԱԺ Հայաստան Ավստրիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի նախաձեռնությամբ մարտի 19-ին երկու բարեկամության խմբերի անդամների առցանց հանդիպմանը մասնակցում էին նաեւ երկու երկրների Արտակարգ եւ լիազոր դեսպաններ Ալոիզ Քրաութը եւ Արմեն Պապիկյանը:
Ավստրիացի գործընկերներին ի պատասխան՝ ՀՀ Աժ պատգամավորները տեղեկատվություն տրամադրեցին Արցախյան վերջին պատերազմի արդյունքում առաջացած իրավիճակի, նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման ընթացքի, գերիների վերադարձման խնդրում Ադրբեջանի ապակառուցողական եւ հակամարդասիրական վարքագծի վերաբերյալ:
Արցախի մշակութային ժառանգության պահպանության մասին զեկույցով հանդես եկավ հանդիպման հատուկ հյուր ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Յասմին Դում-Թրագութը:
Մտքեր փոխանակվեցին նաեւ երկու երկրներում COVID-19-ի ընթացքի կառավարման վերաբերյալ:
Կարդացեք նաև
Ավստրիայի բարեկամական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին նշելով, որ Ավստրիան երբեք միայնակ չի թողնի Հայաստանին եւ պատրաստ է ավելի խորը համագործակցության:
Վիկտոր Ենգիբարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց պատերազմի ընթացքում Ավստրիայի խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների եւ ընդունված հայտարարության համար:
Ազգային ժողով