Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք հերթական անգամ ընդգծում եք ձեր բացասական վերաբերմունքը Արմեն Գեւորգյանի հանդեպ». Էրիկ Ալեքսանյանը` Աննա Դանիբեկյանին

Մարտ 23,2021 14:23

«Դուք հերթական անգամ ընդգծում եք ձեր բացասական վերաբերմունքը Արմեն Գեւորգյանի հանդեպ: Ձեր վարքագծով`դուք օրինական դատարան չեք եւ չեք կարող լինել ինձ եւ Արմեն Գեւորգյանի համար»,- այսօր դատարանում դիմելով դատավորին`հայտարարեց նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի շահերի ներկայացուցիչ Էրիկ Ալեքսանյանը:

Դատարանը որոշեց նկատողություն հայտարարել Էրիկ Ալեքսանյանին`փետրվարի 23-ի նիստին «չարամտորեն չներկայանալու» համար: Մինչ այդ պաշտպանը պարզաբանել էր տվյալ նիստից իր բացակայության պատճառը, այն է`վերաքննիչ դատարանում նշանակված նիստը: Դատարանը պարզել էր, որ վերաքննիչ դատարանում նիստը չի կայացել, մինչդեռ պաշտպանն այդպես էլ նիստի չէր ներկայացել: Այսօր Էրիկ Ալեքսանյանը հավելեց, որ քննիչի հետ հանդիպում ուներ նշանակված: Դատավոր Աննա Դանիբեկյանը նկատեց`սույն գործով որոշում է կայացվել ամեն երեքշաբթի օրը նիստեր անել, ուստի կողմերն իրենց հանդիպումները նշանակելիս, սա պետք է հաշվի առնեն:

Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նույնպես ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ: Դատավորը, թույլ չտվեց։ Արմեն Գեւորգյանը տեղից ռեպլիկ նետեց: Դատավորը զգուշացրեց`նման վարքագծի պարագայում Արմեն Գեւորգյանի նկատմամբ էլ սանկցիա կկիրառվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031