Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԿՀ-ներում կալանավորներին ասում են՝ գիտեք, չէ՞՝ ում պիտի ընտրեք, չընտրեցիք՝ խնդիրներ կունենաք»․ Զոհրաբյան

Մարտ 23,2021 14:18

«Այո, ռազմական դրությունը չէր հանվում մի պատճառով՝ մտավախություն կար, որ ընդդիմությունը նախաձեռնելու է Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Կհաջողեինք, թե ոչ, կերեւար նախաձեռնության ժամանակ։ Չկա ռազմական դրությունը պահպանելու քաղաքական-իրավական հիմնավորում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ քննարկվում է «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացրած՝ ՀՀ-ում ռազմական դրության ռեժիմը վերացնելու առաջարկը։

Նաիրա Զոհրաբյանը նշեց․ «Առանց ռազմական դրությունը հանելու՝ չենք կարող սկսել ԱԺ լուծարման գործընթացը։ Ահա, միայն դրանից ելնելով՝ կողմ քվեարկեք։ Այլեւս սկսված է ընտրություններին նախապատրաստվելու ռեժիմը, եւ ներկայացնեմ մի քանի ահազանգ։ Դատապարտյալների եւ կալանավորների հարազատներից ստացել եմ ահազանգեր, որ դատապարտյալների հիվանդանոցի փոխտնօրենը, «Նուբարաշեն»-ից Գեւորգ Վարոսյանը, «Արմավիր» ՔԿՀ-ից տարբեր աշխատակիցներ հանդիպում են կալանավորների հետ եւ ասում՝ գիտեք, չէ՞՝ ում պիտի ընտրեք, չընտրեցիք՝ խնդիրներ կունենաք»։

Նաիրա Զոհրաբյանը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԿԸՀ կայքում չկա ընտրողների ցուցակը՝ «տեխնիկական վերազինման» պատճառաբանությամբ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031