Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկում եմ ընդառաջել ընդդիմության նախաձեռնությանը, կողմ քվեարկել ռազմական դրությունը հանելուն»․ ԱԺ նախագահ

Մարտ 23,2021 14:10

«Անշուշտ, պարոն Մարուքյան եւ ընդդիմադիր գործընկերներ, ես բացարձակ անհիմն եմ համարում պնդումները, թե ռազմական դրության՝ մինչեւ այս պահը երկարաձգելն ունի ներքաղաքական դրդապատճառ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ քննարկվում է «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացրած՝ ՀՀ-ում ռազմական դրության ռեժիմը վերացնելու առաջարկը։

Միրզոյանը շեշտեց՝ ընդդիմադիր շարժումները, փողոցում վրանների առկայությունն իր ասածի լավագույն ապացույցն են․ «Հիմնավոր է միտքը, որ ցանկալի է՝ ռազմական դրությունը հանելու գործընթացն ամփոփի կառավարությունը եւ ինքը նախաձեռնի ռազմական դրությունը հանելը։ Բոլորս էլ ընդունում ենք, որ արտահերթ ընտրությունների օրը հայտարարված է, եւ կառավարությունն այսպես թե այնպես պետք է նախաձեռնի ռազմական դրությունը հանելու գործընթացը։ Այնուամենայնիվ, քանի որ ընդդիմությունը մի քանի օր առաջ է սա նախաձեռնել, առաջարկում եմ հաշվի առնել այն հանգամանքը, որ կան քաղաքական պայմանավորվածություններ։ Առաջարկում եմ ընդառաջել ընդդիմության նախաձեռնությանը, կողմ քվեարկել ռազմական դրությունը հանելուն՝ թեկուզ մի քանի օր կամ յոթ օր շուտ։ Պատկերացնում եմ, երբ մենք դեմ քվեարկենք, իսկ մի քանի օր հետո մենք նույնը ներկայացնենք կամ կառավարությունը, կլինեն շահարկումներ, ուստի առաջարկում եմ կողմ արտահայտվել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031