Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Վարդևանյան․ «Այս պայմաններում բանավոր ընթացակարգի չանցնելը ինձ համար անհասկանալի էր»

Մարտ 23,2021 14:06

Ինչպես արդեն հայտնել ենք, Սահմանադրական դատարանը որոշեց գրավոր ընթացակարգով քննել Ռոբերտ Քոչարյանի դիմումը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանն ասաց, որ բանավոր ընթացակարգի դեպքում մարդիկ հնարավորություն կստանային ավելի լավ պատկերացում ունենալու այդ խրթին իրավաբանական հարցի վերաբերյալ․ «Ես, օրինակ, բանավոր ընթացակարգի շրջանակներում պատրաստվում էի այնպիսի մատչելի լեզվով ներկայացնել, որ կարծում եմ, որ մեր հանրության մեջ մարդ չէր մնա, որ կպատկերացներ, որ այս խայտառակ հոդվածը կարող է լինել սահմանադրական»։

Նա նշեց, որ Ազգային ժողովը ներկայացրել էր մեկ բացատրություն, այնուհետև մեկ այլ փաստաթուղթ․ «Ինձ մոտ տպավորություն էր, որ հատուկ ցանկացան ինչ-որ մի բան ավել գրել։ Ինձ համար դա տարակուսելի էր»։

Արամ Վարդևանյանը կարծում է, որ ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով քննել գործը, առավել քան հիմնավոր էր․ «Այն, որ այս գործը «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի իմաստով հենց հանդիսանում է բանավոր ընթացակարգով պարտադիր քննության ենթակա գործ, դա նորություն չէ։ «ՍԴ մասին» օրենքը ուղղակիորեն նախատեսում է, թե որ գործերն են բանավոր ընթացակարգով քննվում՝ հանրային հնչեղություն ունեցող գործերը։ Այս գործը հանրային հնչեղություն չունի՞։ Կարծում եմ՝ բոլորի համար դա պարզ է։ Այն, որ բանավոր ընթացակարգը հնարավորություն կընձեռեր ավելի մանրամասն հասանելի դարձնել այս քննարկումները, դա ևս փաստ է։ Ցավում եմ, որ այդպես չեղավ։ Ինձ համար առնվազն պարզ չէր այն հիմնավորումը, թե սա իրավական հարց է, եկեք գրավոր ընթացակարգով քննենք։ Իսկ ինչի՞ կներեք «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հարցը 2014 թվականին, որ բանավոր ընթացակարգով քննվեց, իրավական հա՞րց չէր։ Ի դեպ, բանավոր ընթացակարգի ընթացքում հանգամանքներ հնչեցին, որոնք տեղ գտան Սահմանադրական դատարանի որոշման մեջ։ Այս պայմաններում բանավոր ընթացակարգի չանցնելը ինձ համար անհասկանալի էր»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031