Մարտի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել:
Նիստի օրակարգում Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային Ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին հարցն էր:
«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը առաջարկել է Հրայր Կառլենի Մարգարյանի թեկնածությունը: Նա նշել է, որ թեկնածուն իր մասնագիտական և մարդկային որակներով համապատասխանում է այդ պաշտոնին:
Հրայր Կառլենի Մարգարյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում՝ որպես 1-ին կարգի մասնագետ ու առայսօր աշխատում է նույն հիմնականում՝ որպես պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության օպերատիվ բաժնի գլխավոր օպեր-լիազոր:
Կարդացեք նաև
3 կողմ ձայնով ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը տվեց իր համաձայնությունը Հրայր Կառլենի Մարգարյանի թեկնածությունը Ազգային ժողովի լիագումար նիստում ներկայացնելու համար:
Նիստին ներկա էին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ:
Արցախի ԱԺ