Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սահակյան. Այս միջավայրում ձեւավորվող ԱԺ-ն լինելու է ամենավատը մեր պատմության ընթացքում. «Հայկական ժամանակ»

Մարտ 23,2021 11:34

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը երեկ հայտարարեց, որ «տրամադրված է» մասնակցել ընտրություններին «բոլոր ուժերի գերլարումով, քանի դեռ Հայաստանում կառավարման հարցը վճռվում է քաղաքացու կամքով»։

Արձանագրելով, որ ներքաղաքական ճգնաժամում ներգրավված սուբյեկտները նստել են բանակցությունների սեղանի շուրջ, եւ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու վերաբերյալ՝ կուսակցության գործադիր մարմինը նշել է՝ սա ճգնաժամը լուծելու փորձ է, որը, սակայն, չի բերելու ճգնաժամի խորքային հաղթահարման եւ հղի է նոր վտանգներով։ «Հայկական ժամանակը» զրուցել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի հետ:

Համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացումն ի՞նչ նոր որակներ կբերի ընտրությունների պատմության մեջ:

– Ընտրական օրենսգիրքը լավ կամ վատ ընտրությունների մի բաղադրիչն է: Օրինակ՝ մյուս բաղադրիչն այն է, թե որքանով է հանրությունը պատրաստ, ինչքանով է միջավայրը տրամադրող, հանգիստ, կայուն: Այս իրավիճակում չեմ կարծում, թե արտառոց նորություններ են լինելու: Հակառակը, կարծում եմ, այս միջավայրում ձեւավորվող ԱԺ-ն լինելու է ամենավատը մեր պատմության ընթացքում: Որովհետեւ ընտրությունը եւ հանրության տրամադրությունը առավելապես հերոս-դավաճան ընտրության մեջ են՝ ընտրում են հերոսներին, մերժում՝ դավաճաններին: Այսպիսով՝ ծրագրերը մղվում են տասներորդական պլան:

Ընդդիմադիրները մտավախություն ունեն, որ իշխանություններն արդար ընտրություններ չեն կազմակերպի, դուք էլ ունե՞ք այդ մտավախությունը, թե՞ հավատում եք արդար եւ ազատ ընտրություններ կազմակերպելու իշխանությունների պնդումներին:

– Եթե խոսքը կեղծիքների մասին է, որոնք տեսել ենք նախկինում, այդպիսիք, բնականաբար, չեն լինի: Եթե հումորով ասենք, այս 2,5 տարվա մեջ ոչ մի գործ չի հաջողվել, դա էլ չի հաջողվի: Իսկ եթե լուրջ, չկա այդ բազան, որի վրա նրանք կհիմնվեն ու կեղծիքներ կանեն: Իրավապահ համակարգի առաջին տեղեկությունը «մի ոտք առաջ» գնում է ընդդիմությանը, հետո նոր Նիկոլ Փաշինյանին:

Անյուտա ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031