«Քանի որ բոլորս որոշել ենք, որ այս խորհրդարանը պետք է ցրվի, եւ նոր ընտրություններ անցկացվեն, «Իմ քայլի» անունից ասեմ՝ հարգելի ԲՀԿ եւ պարոն Մարուքյան, եկեք, եթե իսկապես որոշել ենք, որ այն պետք է ցրվի, ամեն խմբակցությունից մեկական պատգամավորներով եւ անկախ պատգամավորներով նստենք-որոշենք, թե ապագա խորհրդարանին ինչ գործիքակազմ ենք տալու»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ընդդիմությանը նման առաջարկ հղեց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Նշենք, որ ԱԺ-ն քվեարկությամբ մերժեց անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ հանձնաժողովների նիստերին չներկայացած պաշտոնյաներին անվստահություն հայտնելու վերաբերյալ օրինագիծը ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ներառելու հարցը։
Գաբրիելյանը նշեց․ «Մենք էլ առաջարկներ ունենք պատգամավորի գործունեության եւ սոցիալական երաշխիքների համար։ Ձեզանից շատերը, ինչպես մենք, օրինակ` մարզեր հաճախ այցելելու խնդիր ունենք։ Եկեք հասկանանք՝ ի՞նչ կարելի է լրացուցիչ ավելացնել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ