Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կողմից կաշառված լինելու մեղադրանքով Գերմանիայում ևս մեկ պատգամավոր վայր կդնի մանդատը. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 23,2021 10:39

Գերմանիայում հերթական աղմկահարույց միջադեպն է արձանագրվել, որի հեղինակը Ադրբեջանն է: ԵՄ անդամ այս պետության մամուլ է սպրդել Բունդեսթագի պատգամավորներին կաշառելու հերթական պատմությունը: Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) երեք պատգամավոր վերջին երկու շաբաթվա ընթացքում կանգնեցին մանդատները վայր դնելու պահանջի առաջ՝ Ադրբեջանի կողմից կաշառված լինելու մեղադրանքով: Այս անգամ Բունդեսթագի պատգամավոր Մարկ Հաուպտմանն է մի քանի օր առաջ վայր դրել պատգամավորական մանդատը եւ միացել նախորդ շաբաթ անձեռնմխելիությունից զրկված Բունդեսթագի պատգամավոր Ակսել Ֆիշերին եւ Կարին Շտրենցին: Ալիեւի ավտորիտար ռեժիմի պատերազմական հանցագործությունների, ապօրինությունների եւ ժողովրդավարության սկզբունքների ոտնահարման գործողությունների առաջ աչք փակելը շարունակում է լուրջ մարտահրավերներ ստեղծել ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաեւ ժողովրդավարական արժեքների պահպանման առաքելություն ստանձնած ԵՄ-ի համար:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031