Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Սոֆիա Հովսեփյանն ու Աննա Գրիգորյանը հանդես են եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ են դրել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։
Մասնավորապես, անկախ պատգամավորները ցանկանում են օրենքով ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքը ենթակա է երաշխավորված գնման պետության կողմից: Հիմնավորման մեջ նշվում է, որ պետությունը պետք է 100%-ով երաշխավորի սահմանամերձ համայնքների գյուղատնտեսական արտադրանքի իրացումը:
«Պետք է խրախուսենք սահմանամերձ մեր համայնքների բնակիչների շահագրգռվածությունը գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: Թշնամուն բավականին մոտ գտնվող հողատարածքները պետք է 100% ով մշակված լինեն», – նշում են պատգամավորները նախագծի հիմնավորման մեջ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։