Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդակահարության պատրաստ լինելու մասին խոսելով՝ քաջ է խաղում՝ «բրոնիժիլետ» հագած. «Փաստ»

Մարտ 23,2021 10:28

Արագածոտնի մարզում Փաշինյանի հավաքների տեսարաններից պարզ է դառնում, որ նրա հետ հանդիպման եկած մարդկանցից շատերը բերվել են կա՛մ վարչական լծակների կիրառման միջոցով, կա՛մ էլ քողարկված անվտանգության աշխատակիցներ են։ Ու մտահոգիչն այն է, որ երկրի վարչապետը մարդկանց հավաքների է հրավիրում այն պարագայում, երբ որ երկրում առողջապահական իրավիճակն իրոք տագնապալի է, իսկ կորոնավիրուսի երրորդ ալիքն՝ իրողություն։

Եվ որևէ հսկողություն չկա հակահամաճարակային կանոնները պահպանելու հարցում։ Պատահական չէ, որ մի շարք երկրներում կրկին խիստ սահմանափակումներ են կիրառվում, սակայն այս հանգամանքը մեզ մոտ անտեսվում է։ Եվ այդ համատեքստում ուշագրավ է, որ առողջապահության նախարարությունը խստորեն զգուշացրել է, որ եթե բնակչության կողմից չպահպանվեն անվտանգության կանոնները, ապա մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6 հազար 820 նոր դեպք: Բայց այս ամենը, կարծես, Փաշինյանի համար նշանակություն չունի, մարդկանց կյանքն ու առողջությունը՝ նրան ի՞նչ, կարևորն իր քաղաքական շահերն են։ Ու այս ճանապարհին չեն խնայվում նաև երեխաները, որոնց բերել էին Փաշինյանի հավաքին մասնակցություն ապահովելու համար։ Չէ՞ որ երեխաները դեռևս չեն գիտակցում, թե ինչ է կատարվում իրենց հայրենիքի հետ։

Ու այս երեխաների առջև Փաշինյանը քաջ է խաղում՝ իր վախերը կոծկելու նպատակով: Քաջ է խաղում հազարավոր ոստիկանների, թիկնապահների ու դիպուկահարների պաշտպանությամբ տեղից տեղ շրջելով, գնդակահարության պատրաստ լինելու մասին խոսելով՝ քաջ է խաղում՝ «բրոնիժիլետ» հագած: Միևնույն ժամանակ նա ուզում է ցույց տալ, թե ամեն ինչ նորմալ է, ինչ եղել, եղել է, պետք է մոռանալ և անցնել առաջ։ Նրա ելույթների մասին խոսելն արդեն անիմաստ է նույնիսկ դառնում. դրանք մշտապես լի են հակադրություններով ու իրարամերժ մտքերով։ Բայց ամենաապշելուն այն է, որ նոյեմբերի 10-ից բունկերում թաքնվածը, Մարտի 1-ից հետո ճողոպրածը քաղաքական իմաստով խոսում է «թռնելու» մասին։

Ու ընդհանրապես, աչքի է զարնում այն հանգամանքը, որ նրա ելույթների ամեն մի երկրորդ նախադասությունը սուտ է, իսկ մնացածը՝ գուցե և ոչ, որովհետև այդ «մնացածը», որպես կանոն, գոռգոռոց է ու որևէ իմաստ չի արտահայտում։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031