Շաբաթ օրը Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանը նախընտրական հանրահավաքներ անցկացրեց եւ անդրադարձավ, մասնավորապես, պատերազմում կրած պարտությանը՝ ինչպես միշտ, մեղքը գցելով իր վրայից եւ մեղադրելով «նախկիններին»: («Պարտությունն իմն է» հռետորական դարձվածքը լիրիկայի ժանրից է): Միտինգներում վարչապետի հայտնած տեղեկությունները՝ դիվանագիտական շփումների, սպառազինության եւ բուն պատերազմի մասին, ակնհայտորեն հակասում էին նրա նախորդ հայտարարություններին եւ բազմիցս արձանագրած փաստերին: Այդ իրողությունը ֆիքսել են ընդդիմադիրները, «նախկինները» եւ, մասնավորապես, երրորդ նախագահը:
Ինքնին Սերժ Սարգսյանի քննադատությունը հիմնականում ճիշտ է, բայց սխալ է նրա հետեւյալ պնդումը՝ «քեզ այլեւս ոչ ոք չի հավատում»: Դա այդպես չէ՝ Փաշինյանին շարունակում են հավատալ տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ այդ հավատալու հիմնական պատճառն այն է, որ այդ մարդիկ չեն հավատում իրեն՝ Սերժ Սարգսյանին, եւ պարզ է, թե ինչու՝ չկրկնվենք: Այս պայմաններում սույն ընտրազանգվածն անտեսելու է ամենաակնհայտ փաստերը եւ չի ցանկանա լսել վարչապետի ասածների դեմ բերվող ամենահամոզիչ փաստարկները:
Պոպուլիստը կարողանում է խաբել ժողովրդի մեծամասնությանը՝ օգտվելով վերջինիս տգիտությունից, անտեղյակությունից, նախապաշարումներից, էմոցիաներից, ֆոբիաներից (վախերից): Պատմության մեջ սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինը: Եվ խնդիրը ոչ թե խաբողի մեջ է (տաղանդավոր, պերճախոս մոլորեցնողներ միշտ էլ կգտնվեն), այլ նրանց մեջ, ովքեր պատրաստ են խաբվել: Եկեք, ուրեմն, հասկանանք, թե ինչու են տարբեր ժամանակներում եւ տարբեր ժողովուրդների հետ նման բաներ պատահում:
Այուրվեդան՝ հնագույն հնդկական փիլիսոփայական ուսմունքն, ասում է. «Քաղաքակրթությունները կործանվում են ոչ թե պատերազմների, տարերային աղետների եւ այլ նման պատճառներով, այլ այն պատճառով, որ մարդիկ սկսում են մտածել միայն իրենց մասին, միայն այն մասին, որ վերցնեն, ոչ թե տան: Իսկ ներդաշնակության հիմնական սկզբունքն է էներգիաների փոխանակումը: Հենց այդ սկզբունքն է բացում մարդկանց սրտերը սիրո համար»: Գուցե կարելի՞ է այդ նույն սկզբունքը տարածել նաեւ պետությունների, հասարակությունների եւ, ինչու չէ, նաեւ ընտանիքների վրա: Եթե սեր չկա, այդ բոլոր կառույցներն անխուսափելիորեն քանդվում են, կործանվում են, վերանում:
Կարդացեք նաև
Եթե մարդիկ պատրաստ չեն իրար լսելու, հասկանալու, ներելու, իրար ձեռք մեկնելու, իրար հետ պայմանավորվելու, ապա առաջին պլան է գալիս ատելությունն ու թշնամանքը: Մարդիկ կարող են հավաքվել հրապարակներում եւ ինչ-որ մեկի հասցեին «Heil!» բղավել, բայց դա որեւէ ձեւով չի վկայում հասարակության միասնության մասին, որովհետեւ այդ հավաքվածները գնալով տուն, կարող են իրար վրա մատնագրեր գրել. հրապարակում նրանց միավորում էր ատելությունը, ոչ թե սերը: Ատելությունը, վախը ներքին եւ արտաքին թշնամու առաջ, այդ վախով պայմանավորված «պաշտպանական դիրքը» իրականում տրոհում է հասարակությունը, թուլացնում է դրա դիմակայունությունը, տանում է դեպի կործանում:
Հետեւաբար, խնդիրը ոչ այնքան այս կամ այն կոնկրետ սուտը բացահայտելն է, որքան մարդկանց մեջ սերն արթնացնելը: Սեր, մասնավորապես, մեր պետության հանդեպ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այսօրվա մեր իրավիճակն իրականում այդքան էլ վատ չի, եթե այլ երկրներում, այդ թվում նաեւ թշնամի երկրներում, քննություն են տալիս պետական կառույցները եւ այդ վարժությունում մենք մեր հնարավորությունների ընդամենը տասը տոկոսն էինք կիրառում 🙂 , բնականաբար սա գիտակցված պարտություն էր, իսկ ինչպես գիտենք, գիտակցված պարտությունը անպարտություն է: Բայց չգիտակցված իսկական պարտությունը՝ դա ժողովրդավարության կամ ժողովրդի իշխանության պարտությունն է, մեր քաղաքացիական թե քաղաքական բանակը, այլ կերպ՝ քաղհասարակությունը պարզվեց թույլ է, նա այնքան չունեւոր է եւ անիշխան, որ մտածում է օրվա հացի մասին, էլ ին՜չ իշխանություն, ին՜չ պետություն: Մեր մեծահարուստները, որոնք պետք է ձեւավորվեին ներքին խավի լավագույներից եւ կազմեն ազգի միջին խավը, նույնքան չունեւոր դուրս եկավ գաղափարարապես, ինչքան ներքին խավը իշխանության հարցում: Դե էլ չասեմ բուրգի գագաթի՝ գաղափարական վերնախավի բացակայության մասին, որոնք պետք է միջին խավի մեծահարուստների լավագույներից կազմված լիներ: Այդ վերելակները, երբ ներքին խավի ամենահարուստները անցնում են միջին՝ իշխանական խավ, իսկ միջին խավի ամենաիշխանավորներն անցնում են վերնախավ՝ գաղափարական խավ, սա է պետության առողջ կենսագործունեւոթյունը: Այդ է պատճառը, որ իսկական ժողովրդավարություն՝ ժողովրդի իշխանություն հնարավոր է միայն միջին խավի մասնակցությամբ, իսկ գաղափարական իշխանություն՝ միայն վերնախավի մասնակցությամբ: Շատ քիչ կան այս երեք խավերով ազգեր, բայց մենք դրա շանսն ունենք, միայն տասի փոխարեն լրիվ հարյուրը եթե իրացնենք:
Հետաքրքիր է իմանալ, ինչ դրդապատճառներով է Սերժ Սարգսյանի ուսանողական ընկեր Բարսեղ Բեգլարյանը ստեղծել «Ֆլեշ» ՍՊԸ-ն դեռ 1-ին պատերազմի հաջորդ տարին՝ 1995թ-ին: Հավանական տարբերակներից մեկը՝ որ բանակին և մյուս պետական կառույցներին էժան վառելիք մատակարարի՞… Այս և նման բազմաթիվ փաստերը նպաստել են դեռ այն ժամանակներից չստելու ավանդույթի ձևավորմանը: Իհարկե Փաշինյանն էլ է ստում, սակայն ժողովրդի «ամենատգետ» ներկայացուցիչը հասկանում է, թե օրեկան ինչքան սուտ են ասել ամբողջովին կոռուպցիայով թաթախված իշխանական բուրգի գագաթին գտնվող մարդիկ և հիմնականում հանուն ինչի՞:
Ի վերջո մոռացել ե՞նք, ովքեր և երբ ստեղծեցին արտոնյալների և ժողովրդի մնացած հատվածի միջև անջրպետը ու հիմա նստել մտածում ենք, թե ինչու սիրո փոխարեն ատելությունն է գերիշխում:
Ամբողջ աշխարհում էլ կան հարուստներ և աղքատներ, արտոնյալներ ու չարտոնյալներ: Սովետ չի որ բոլորը հավասար աղքատ լինեն: Ֆլեշի Բարսեղը, Լֆիկը, Դոդը, Սասի Արտակը բիզնես արել հարստացել են, որնա պրոբլեմը՞
Նու ասենք կարողա ոչ էդքան 100տոկոս արդար ճանապարհով են հասրտացել, ոնց որ աշխարհի բոլոր հարոսւտները:
Նենց չի, որ եթե ֆլեշի Բարսեղի փոխարեն ասենք Գռզոն, կամ ինչ որ ուրիշը բենզինի ներկրմամբ զբաղվեր, ստացած ողջ եկամուտով բանակի համար զենք էր առնելու կամ բաժանելու էր պողոսներին:
պողոսները վատ են ապրում քանի որ դպրոցում վատ են սովորել. արհեստի չեն տիրապետում, դոդի ու լֆիկի պես էլ առևտուր անելու ջիղ չունեն:
Իսկ փաշաևը իրանց խաբելա ու շարունակումա խաբել. թե վատ են ապրել քանի որ իրանց թալանել են:
Այ հեսա թալանը հետ բերենք, բոլորը դառնալու են հարուստ, թոշակ աշխատավարձ քառապատկվելույա:
Իսկ ամենազավեշտն այն էր, որ վերը նշված ընտրյալների զգալի մասը մականունավորներն էին….
Հարցը նա չէ Պետրոսն է դարձել մեծահարուստ, թե՝ Պողոսը: Որպեսզի մեր հնարավորություններով պետությունը ունենար զարգացած տնտեսություն, հետևաբար նաև՝ անպարտելի բանակ, անհրաժեշտ էր առաջին հերթին ապահովել մրցակցային հավասար պայմաններ, պետական բարձր պաշտոն զբաղեցնողն էլ չթաթախվեր հայաստանյան «մաքուր» բիզնեսի գայթակղիչ հրապույրներով:
Հարցն այն է, որ Հայաստանը երբեք Բելգիա կամ Շվեդիա չի դառնա: Իսկ ահա թուրքական վիլայեթ հանգիստ կարող է դառնալ, եւ դրա համար շատ բան էլ պետք չէ. ընդամենը շարունակել բանակի կազմաքանդումը, ձեռի հետ շաղակրատելով «ժողովրդավարության» եւ «ինքնիշխանության» մասին, «սիրո եւ համերաշխության» մասին, «կոռուպցիայի ու թալանի» անթույլատրելիության մասին եւ իհարկե թուրքական բիզնեսի գայթակղիչ հրապույրների մասին…
Հեղափոխությունների հիմնական գաղափարախոսությունը՝այլևս հարուստներ չեն լինելու,բոլորս աղքատ ենք լինելու….:Հիմա ,,ժողովուրդը,,անհամբեր սպասում է համատարած աղքատացմանը՝քանի հույս կա,որ ներկայիս իշխանությունները պետք է ,,կուլակաթափ,,անեն,նրանց աջակցելու է,իսկ այնուհետև սկսելու է նրանց էլ քննադատել՝որովհետև ,,կուլակաթափությունից,,իրենց բաժին չի հասել….և այսպես շարունակ…
Քաղաքականութեամբ շատ զբաղողները ,սովորաբար անձերու հետ կը կապեն մեր
երջանկութիւնը կամ դժբախտութիւնը -բայց կը տեսնեմ որ Դուք Պ.Աբրահամեան
խորքին մէջ կը խօսիք շատ աւելի վսեմ և հոգեւոր արժէքներու մասին / քրիստոնէական Առաջին « Սիրոյ» պատուիրանի մասին/ որմէ չափազանց հեռու են մեր ղեկավարները ,Օլիկարգներն և նոյնիսկ Եկեղեցականներու մի կարեւոր մասը . . . ցաւօք։
Մինչեւ չստեղծուի այդ մակարդակի դասակարգ, հանդիպող ՛՛ամբոխավար՛՛ կրնայ հանգիստ կերպով խաղալ ժողովուրդի զգացումներուն հետ . Ամէն անձ իր մէջ ունի
ի կարողութեան, հիթլէր մը կամ ստալին մը ․
Որոշ մեկնաբանողների էստեղ պետք է հավանաբար բացատրել, որ այն մարդը ով Սովետի ժամանակ կուշտ ա եղել, իսկ հիմա սոված՝ իրեն չեն կարող համոզել, որ սոված է կրթություն ու արհեստ չունենալու պատճառով։ Կամ որ բավականաչափ «շուստրի» չեն բիզնեսով հարստանալու համար։ Չի անցնի ոչ մի բացատրություն։ Էտ մարդկանցից խլել են կուշտ կյանքը ու 30 տարի փորձում են կերակրել «լոլո»-ներով, որոնք միգուցե անցնում են Արևմուտքում ուղեղը լվացած ինչ-որ զանգվածի մոտ։ Հայաստանում չի անցնելու դա՝ ինչ էլ փորձեն անտաղանդ քարոզիչները։ Այդ մարդիկ երբեք չեն ներելու հարուստների հարուստ լինելը՝ ինչքան էլ հիասթափվեն գործող իշխանություններից։ Որովհետև Սովետի ժամանակ կուշտ էին՝ իսկ հիմա սոված։ Մի փորձեք ստանալ այդ մարդկանց լոյալությունը պարոնայք փողատերեր։ Չի ստացվի։ Սոված փորով նրանք միշտ ատելու են ձեզ։ Փոխարենը մտածեք հայրենիքի մասին։ Հայրենիքը միայն Սովետի սերնդինը չէ։ Հայրենիքը ապագա սերունդներինն է։ Մի կործանեք հայրենիքը ինչ է թե հասարակության զգալի մասը չի ընդունում ձեր ունեցվածքի լեգիտիմությունը։
Այսօրվա իր հալալ քրտինքի արդյունքով ապրող մարդը հիմնականում թքած ունի ուրիշների հարստության վրա, նրան ընդամենը պետք է, որ չլինի պետական «беспредел» ու չլինի օրենքի առջև ընտրյալների խավ, շատ բան են ուզու՞մ, թե՞ մեզ հասցրել են վարժեցնել, որ այլ կերպ չի լինում:
Այսօրվա հալալ-զուլալ չարչին հիմնականում թքած ունի Արցախի ու Սյունիքի վրա: Նրան ընդամենը պետք է, որ էժան առեւտուր անի թուրքի հետ ընտրյալ գռզոների թեւի տակ: Այլ կերպ ժեխն իր կյանքը չի պատկերացնում…
“Պակասում է սերը”
Պակասում են խելքն ու կամքը, այլ ոչ թե անորոշ, վերացական ու պատրանքային «սերը»: Երբ մարդը հիմար է եւ/կամ չունի ապրելու կամք, երբ մարդը ինքն իրեն անգամ չի սիրում՝ ինչպե՞ս նա կարող է «սիրել» ուրիշներին: Այուրվեդայական, բուդդայական, քրիստոնեական եւ ցանկացած այլ կրոնական ուսմունքի քարոզած «սերը», չնայած ողջ պաթոսին ու հուզավառությանը, կեղծ է իր էությամբ, խեղված է մանր երջանկության ձգտումով ու սահմանափակված լոկ անձնական կյանքով: Կրոնականների քարոզած «բարյացակամության» ու «սիրո» կամուֆլյաժի տակ թաքնված է հիվանդագին նախանձը ուժեղի նկատմամբ, անհանդուրժողականությունը ուրիշի առավելությանը եւ մանրոգի չարությունը: Այդ «սերն» իրականում խնամքով աճեցրած ատելության ծառի պտուղն է. մոտավորապես այն, ինչ զգում ես՝ լսելով նիկոլչիբեյի հանրահայտ սիրազեղումը՝ «սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առջեւ»…
Շնորհակալ եմ ակտիվ քննարկման համար: Չնայած քննարկման թեման իմ հոդվածի հետ, կարծում եմ, առանձնապես կապ չուներ, բայց բոլոր դեպքերում լավ է, որ ընթերցողները գրում եմ այն մասին, ինչն իրենց է հուզում