«Հիշողության քաղաքականությունը բոլորովին այլ՝ տարբերվող գնահատականների, եզրահանգումների առիթ է տալիս տարբեր ուժերի եւ պետությունների համար։ Մասնավորապես, հարյուր տարի առաջ մեր տարածաշրջանի ապագան ձեւավորած պատմաքաղաքական իրադարձությունները եւ որպես դրանց արձանագրում՝ հայտնի պայմանագրերը իրարից տարբեր կարեւորություն եւ արժեք են ներկայացնում Հայաստանի եւ Ռուսաստանի գիտական, քաղաքական, պատմական հարթություններում։ Սա մեզ պետք է հուշի ավելի համապարփակ եւ բազմակողմանի դիտարկել ինչպես ներկա իրողությունները, այնպես էլ՝ պատմական անցուդարձը, որպեսզի չհայտնվենք իրողություններից կտրված իրավիճակում կամ այլ կերպ ասած՝ փակուղում։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը, պատասխանելով այն դիտարկմանը, թե Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում՝ հարյուր տարվա ընդմիջումից հետո Թուրքիան կարողացավ վերադառնալ տարածաշրջան, որտեղ Ռուսաստանը միակ ուժն էր, ռուս քաղաքագետը հակադարձեց, որ Թուրքիան այս կամ այն չափով ներկա է եղել տարածաշրջանում սկսած 1991-ից։ «Դա չի նշանակում, որ Թուրքիան անսպասելի է հայտնվել տարածաշրջանում՝ միայն 2020-ին, չնայած վերջին շրջանում ավելի խոշոր խաղացող է դարձել տարածաշրջանում, քան նախկինում էր»,- ասաց նա»։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում