Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե ընտրություններից առաջ «Իմ քայլը» խորհրդարանում ընդունի նոր Ընտրական օրենսգիրք, ապա ԼՀԿ-ի հետ ունեցած բոլոր գործող պայմանավորվածությունները ջուրը կլցվեն. «Հայկական ժամանակ»

Մարտ 23,2021 08:30

Արտահերթ ընտրությունների օրվա նշանակումից հետո քաղաքական դաշտը նոր թեմա ունի բանավիճելու. ո՞ր «Ընտրական օրենսգրքով» գնալ ընտրության՝ գործո՞ղ, թե՞ նոր շրջանառվող:

Պատասխանը, ՀԺ-ի տեղեկություններով, դեռ միանշանակ չէ նույնիսկ իշխող խմբակցության համար: Կիրակի Կառավարական առանձնատանը վարչապետի հետ հանդիպմանը «Իմ քայլի» պատգամավորների մի մասը քննարկել է գործող օրենսգրքի եւ նոր շրջանառվողի դրական եւ բացասական կողմերը: Կան պատգամավորներ, որոնց համար միանշանակ է՝ եթե ընտրություններ, ապա «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների ընդունումից հետո:

«Մենք ասել ենք՝ եթե օրենսգիրքը փոխվի էլ, ընտրություններին մասնակցության մեր որոշումը չի փոխվելու, որովհետեւ ընտրություններն այլընտրանք չունեն, կմասնակցենք ընտրություններին: Բայց խաղի ընթացքում խաղի կանոնները չի կարելի փոխել»,- ուղիղ եթերում հայտարարեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի համոզմամբ, եթե ընտրություններից առաջ «Իմ քայլը» խորհրդարանում ընդունի նոր Ընտրական օրենսգիրք, ապա ԼՀԿ-ի հետ ունեցած բոլոր գործող պայմանավորվածությունները ջուրը կլցվեն:

Մշակված փոփոխությունների փաթեթը համարելով «հում»՝ Մարուքյանն ասաց. «Ընտրության օրը հայտարարելուց հետո չի կարելի փոխել գործող խաղի կանոնները: Նոր խաղի կանոններ ընդունելը նշանակում է ընտրության օրը կասկածի տակ դնել, հետեւաբար ճգնաժամը խորացնել երկրում»:

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիք կա՝ «Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո 6 ամիս ժամանակ տրամադրել հանրությանն ու քաղաքական ուժերին՝ դրանց ծանոթանալու համար: Քաղհասարակության ներկայացուցիչները այս ժամկետը պահելը պարտադիր չեն համարում՝ մանավանդ երբ Վենետիկի հանձնաժողովը միշտ ասել է, որ մեզ պետք է սովորական համամասնական ընտրակարգ։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031