Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատարանը վերացրեց Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը. պաշտպան

Մարտ 22,2021 18:10

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր կայացավ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի վերաբերյալ ծայրահեղ անհիմն, իրավունքից դուրս գտնվող քրեական գործով հերթական նիստը, որի արդյունքում ԴԱՏԱՎՈՐ Մանուկյանը որոշեց բավարարել իմ միջնորդությունը և ՎԵՐԱՑՆԵԼ Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Նիստի ընթացքում միջնորդություն էի ներկայացրել Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին առհասարակ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ Հիմքերից մեկը հանդիսանում էր այն, որ 2020 թվականից մինչ օրս պարոն Բաբլոյանը 4 անգամ թույլտվություն էր ստացել կարճ ժամանակով մեկնելու Հայաստանից և դրանցից երեքի դեպքում մեկնել է և սահմանված ժամկետից շուտ վերադարձել։ Իսկ մեկ դեպքում, որն, ի դեպ, տրամադրվել էր 2020 թվականի մարտ ամսին մեկնելու վերաբերյալ և հենց Գլխավոր դատախազության կողմից՝ նախաքննության փուլում առհասարակ չէր օգտվել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված։

Չնայած այս հանգամանքներին դատախազությունը, ինչպես միշտ, առարկեց միջնորդությանը, սակայն ԴԱՏԱՐԱՆԸ իրապես իրացրեց արդարադատություն։ Իրավապահ մարմինները պետք է գիտակցեն, որ խափանման միջոցը «բոլոր դեպքերում» կիրառելու համար չէ, այն պետք է ունենա իրական հիմքեր, իսկ եթե դրանք չկան՝ պարզապես ենթակա է ՎԵՐԱՑՄԱՆ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031