Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ավարտից հետո՝ նոյեմբերին, քննարկվելու է սամբո մարզաձեւը օլիմպիական խաղերի ծրագիր մտցնելու հարցը:
Հայաստանի սամբոյի ազգային հավաքականի երեք անդամներ մարտի 24-ին մեկնում են Մոսկվա՝ մասնակցելու նույն օրը մեկնարկող Անատոլի Խառլամպիեւի «A» կարգի հուշամրցաշարին, որն ունի Աշխարհի գավաթի կարգավիճակ:
Մոսկվայում մրցագորգ կմտնեն մինչեւ 58 կգ քաշայիններ Տիգրան Կիրակոսյանը, Գրիգոր Մխիթարյանը եւ մինչեւ 71 կգ քաշային Վիգեն Մարտիրոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ