Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից փորձեց պարզել գերատեսչության վերաբերմունքը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքների վերաբերյալ, հատկապես որ, հաշվիչ հանձնաժողովի անդամներից ընդամենը 2-ն էին իր ստորագրությունը դրել արձանագրության տակ: Հարցրինք նաեւ` նախարարությունն ուղարկե՞լ է կառավարության հաստատմանը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանն ասաց, որ նախարարի հիշելով ուրբաթ օրը ստացել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կառավարման խորհրդից ստացել են անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք կուսումնասիրվեն եւ սահմանված կարգով կկայացվի համապատասխան որոշում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ