Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամկետային զինծառայողների ծնողներ. «Մինչեւ սկսեն երեխաների հարցով կոնկրետ զբաղվել, զինծառայության ժամկետները կլրանան»

Մարտ 22,2021 16:57

Ժամկետային զինծառայողների ծնողներից կազմված խումբն այսօր վարչապետի հետ երկու ժամից ավելի տեւած արդեն հինգերորդ հանդիպումից հետո իրենց սպասող լրատվամիջոցներին տեղեկություններ փոխանցելու հարցում ժլատ գտնվեցին:

Ծնող Արմինե Ավագյանը ընդամենը բավարարվեց մեկ-երկու կցկտուր նախադասությամբ այն մասին, որ գոհ են, փոխհամաձայնություն կա, բարձրացված բոլոր խնդիրներն ընթացքի մեջ են, անցած հանդիպմանը կար ժամանակի խնդիր, այս անգամ այդ խնդիրը չկա, բոլոր միջնաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրներն ունեն լուծման իրենց ժամանակահատվածը: Ու մեկ էլ միմյանց հորդորեցին իրենց ծառայող զավակներին այսօրվա հանդիպման արդյունքների մասին կոնկրետ բաներ չասել:

Դրսում գտնվող ծնողների մի մասին այդ կցկտուր հայտարարությունները չբավարարեցին: «Էլի ոչ մի կոնկրետություն: Ժամանակ են ձգում: Մինչեւ սկսեն զբաղվել մեր բարձրացրած հարցերով, երեխաների ծառայության ժամկետն էլ կլրանա»,- տրտնջում էին նրանցից ոմանք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031